https://arm.sputniknews.ru/20260529/hhn-hetagajum-evs-ksharunaki-hamagvortsakcutjuny-eatm-shrjanakum-mher-grigvorjan-102770016.html
ՀՀ–ն հետագայում ևս կշարունակի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում. Մհեր Գրիգորյան
ՀՀ–ն հետագայում ևս կշարունակի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում. Մհեր Գրիգորյան
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետը կարևորեց ԵԱՏՄ շրջանակում 3–րդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացիան։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T14:53+0400
2026-05-29T14:53+0400
2026-05-29T14:54+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
մհեր գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102767367_0:0:1500:844_1920x0_80_0_0_abc24e07ea2bd89340c5b214bb1d75ac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ–ն հետագայում ևս բարեխղճորեն կշարունակի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում` փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և միության անդամ բոլոր պետությունների ազգային շահերին համահունչ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։«Մենք առաջին անգամ չէ, որ ընդգծել ենք Հայաստանի` ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը` տնտեսական հավասարակշռության իմաստով, ինչպես նաև միության անդամ երկրների և ընդհանրապես մեր տարածաշրջանի տնտեսական զարգացման կայունության և դիմացկունության շահերից ելնելով»,– նշեց փոխվարչապետը։Անդրադառնալով քննարկվող թեմաներին` Գրիգորյանն առանձնացրեց արհեստական բանականության շնորհիվ տնտեսությունների մրցակցության բարձրացման հարցերին` նշելով, որ այն կարևոր դերակատարում ունի միության անդամ պետությունների տնտեսությունների ինքնիշխանության ամրապնդման գործում։Բացի այդ, նա անդրադարձավ նաև ԵԱՏՄ շրջանակում 3–րդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացիային` կարևորելով ազատ առևտրի գծով գործող համաձայնագրերը, ինչպես նաև նոր երկրների հետ բանակցությունները։ Այս հարցում, ըստ Գրիգորյանի, կարևոր է տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացիան, որը նշանակալի ազդեցություն կթողնի առևտրաշրջանառության աճի վրա։«Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս ագրոարդյունաբերության զարգացման ծրագրերին և համագործակցությանը և ողջունում է այն արձանագրության ստորագրումը, որը ենթադրում է ֆինանսական աջակցություն կոոպերատիվներին։ Սա կնպաստի արդյունաբերական անվտանգության բարձրացմանը»,– ընդգծեց ՀՀ փոխվարչապետը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102767367_188:0:1313:844_1920x0_80_0_0_d6f711f3a803047808f728d6d73fb3f2.jpg.webp
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), մհեր գրիգորյան
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), մհեր գրիգորյան
ՀՀ փոխվարչապետը կարևորեց ԵԱՏՄ շրջանակում 3–րդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացիան։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ–ն հետագայում ևս բարեխղճորեն կշարունակի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում` փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և միության անդամ բոլոր պետությունների ազգային շահերին համահունչ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք առաջին անգամ չէ, որ ընդգծել ենք Հայաստանի` ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը` տնտեսական հավասարակշռության իմաստով, ինչպես նաև միության անդամ երկրների և ընդհանրապես մեր տարածաշրջանի տնտեսական զարգացման կայունության և դիմացկունության շահերից ելնելով»,– նշեց փոխվարչապետը։
Անդրադառնալով քննարկվող թեմաներին` Գրիգորյանն առանձնացրեց արհեստական բանականության շնորհիվ տնտեսությունների մրցակցության բարձրացման հարցերին` նշելով, որ այն կարևոր դերակատարում ունի միության անդամ պետությունների տնտեսությունների ինքնիշխանության ամրապնդման գործում։
Բացի այդ, նա անդրադարձավ նաև ԵԱՏՄ շրջանակում 3–րդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացիային` կարևորելով ազատ առևտրի գծով գործող համաձայնագրերը, ինչպես նաև նոր երկրների հետ բանակցությունները։ Այս հարցում, ըստ Գրիգորյանի, կարևոր է տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացիան, որը նշանակալի ազդեցություն կթողնի առևտրաշրջանառության աճի վրա։
«Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս ագրոարդյունաբերության զարգացման ծրագրերին և համագործակցությանը և ողջունում է այն արձանագրության ստորագրումը, որը ենթադրում է ֆինանսական աջակցություն կոոպերատիվներին։ Սա կնպաստի արդյունաբերական անվտանգության բարձրացմանը»,– ընդգծեց ՀՀ փոխվարչապետը։