Al Arabiya-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնն ու Թեհրանը եկել են համաձայնության Իրանի միջուկային ծրագրին վերաբերող մի շարք առանցքային հարցերի շուրջ։
Ըստ հրապարակման՝ Իրանը համաձայնել է իր միջուկային օբյեկտների նկատմամբ միջազգային մոնիթորինգի ներդրմանը՝ դրանց հնարավոր ապամոնտաժումը կանխելու նպատակով։
Նշվում է նաև, որ Թեհրանը նախատեսում է հարստացված ուրանը փոխանցել Չինաստանին՝ պայմանով, որ այն հետագայում չի փոխանցվի ԱՄՆ-ին։
Հաղորդագրության համաձայն՝ ձեռք բերված պայմանավորվածությունները մաս են կազմում լայն բանակցային փաթեթի, որը դեռևս վերջնական հաստատման փուլում է։