ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2026 թվականին կգերազանցի 100 մլրդ դոլարը. Տոկաև

https://arm.sputniknews.ru/20260529/eatm-erkrneri-pvokhadardz-arevtury-2026-tvakanin-kgerazanci-100-mlrd-dvolary-tvokaev-102768076.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102764559_207:0:1332:844_1920x0_80_0_0_a2f3311da7ddf9f0e299cedd10ea902c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կասիմ-ժոմարտ տոկաև, եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երևանում, ղազախստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), աստանա, հնա (համախառը ներքին արդյունք)

կասիմ-ժոմարտ տոկաև, եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը երևանում, ղազախստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), աստանա, հնա (համախառը ներքին արդյունք)

Բաժանորդագրվել

Միության երկրների միասնական ՀՆԱ–ի տվյալներով` 2026-2027 թվականներին կանխատեսվում է 2,5 % աճ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը, ըստ կանխատեսումների, 2026 թվականին կաճի 6%-ով և կգերազանցի 100 մլրդ դոլարը։ Այս մասին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նրա խոսքով՝ միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ի տվյալներով` 2026-2027 թվականներին կանխատեսվում է 2,5 % աճ։

Ղազախստանի նախագահը կարևորել է արհեստական բանականության պատասխանատու օգտագործման մասին համատեղ հայտարարությունը՝ այդ ճյուղի զարգացմանը և տնտեսության թվայնացմանը հարմարվելու համար: Նա հիշեցրել է, որ աշխարհում ԱԲ ոլորտում ներդրումներն արդեն գերազանցել են 1 տրլն դոլարը։

Սկզբունքային հարց է. ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի հարցով Հայաստանի որոշման մասին

Տոկաևի խոսքով` թվայնացումը կարևոր է հատկապես լոգիստիկայի ոլորտում։ Մասնավորապես, եվրասիական տրանսպորտային կառուցվածքն ավելի քան 50 հազար կմ ընդհանուր երկարությամբ երթուղիների ցանց է: Նա նշել է, որ այդ երթուղիներով մատակարարումների արագությունը թույլ կտա ավելացնել բեռնափոխադրումների հոսքը:

Այդ նպատակով Ղազախստանը փորձնական ռեժիմով գործարկել է «Smart Cargo» համակարգը, որտեղ բիզնեսը կկարողանա լրացնել ապրանքների տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր էլեկտրոնային փաստաթղթերը մեկ պատուհանի սկզբունքով: Տրանսպորտային ոլորտում Ղազախստանն արդեն սկսել է թվային փաստաթղթերի փոխանակումը հարևան երկրների հետ։

Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ միության երկրների միասնական ՀՆԱ-ն 2021-2025 թվականներին աճել է 16,6 %-ով։

Հիշեցնենք` Աստանայում այսօր ընթանում է ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են միության երկրների՝ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև ԵՏՀ ղեկավար Բակիտժան Սագինտաևը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՌԴ ԱԳՆ–ն զարմացած է. ՀՀ–ն հրաժարվել է հավատարմագրել մի շարք դիտորդների

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի պատրվակով չի մասնակցում ԵԱՏՄ գագաթնաժողովին:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա մասնակցության թեման և միությունից հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքների հետ կապված քննարկումը անխուսափելիորեն կլինի ԵԱՏՄ երկրների առաջնորդների ուշադրության կենտրոնում:

Leave a comment