Մեծամորի դպրոցականները հաղթել են միջազգային ակցիայում և կմեկնեն «Արտեկ»

Բաժանորդագրվել

Դպրոցականները հայտնի ճամբարի պատմության վերաբերյալ հետազոտական աշխատանքներ են ներկայացրել:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մեծամոր քաղաքի 10 դպրոցականներ հաղթել են «Արտեկի մարդիկ» միջազգային ակցիայում և ստացել «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի ուղեգրեր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:

Հաղթողները ուղեգրերը ստացել են Ռուսական տան կազմակերպչական աջակցությամբ:

Դպրոցականները հետազոտական աշխատանքներ են ներկայացրել «Արտեկի» պատմության, ինչպես նաև հայտնի ճամբարի հետ կապված մարդկանց մասին:

«Կարծում ենք, որ «Արտեկ» գնալը մեծ հնարավորություն է և անձնական զարգացման առումով կարևոր քայլ», – ասել են մասնակիցները:

Նշենք, որ «Արտեկի մարդիկ» ակցիան իրականացնում է «Կանենք միասին» ՀԿ–ն «Հնարավորությունների աշխարհ» դաշնային նախագծի շրջանակում:

Հայ դպրոցականները 9 մեդալ են նվաճել IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում

Leave a comment