Ռուսական բանակը 1 օրում վերահսկողության տակ է վերցրել 4 բնակավայր. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260529/rusakan-banaky-1-orum-verahskvoghutjan-tak-e-vercrel-4-bnakavajr-rd-pn-102764839.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5ce86242ef685a148d079cbdd64238ae.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Գործողություններին մասնակցել են «Արևելք» և «Հյուսիս» զորախմբերի ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ռուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում 1 օրում վերահսկողության տակ է վերցրել միանգամից 4 բնակավայր՝ Խարկովի մարզի Բուդարկին և Կարայիչնոյեն, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզի Նովոպոդգորոդնոյեն ու Լեսնոյեն։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Դնեպրոպետրովսկի մարզում առաջխաղացումը կատարվել է «Արևելք», իսկ Խարկովի մարզում՝ «Հյուսիս» զորախմբերի ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում։

Նշվում է նաև, որ անցած շաբաթ «Հարավ» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են մարտավարական դրությունը: «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները շարունակում են ակտիվ հարձակողական գործողությունները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment