https://arm.sputniknews.ru/20260529/lvos-anjelesum-mahacats-en-hajtnaberel-hajazgi-yntaniqi-andamnerin-102763602.html
Լոս Անջելեսում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին
Լոս Անջելեսում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին
Sputnik Արմենիա
Քննիչները կարծում են, որ կրակոցները արձակել է ընտանիքի մայրը։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T13:43+0400
2026-05-29T13:43+0400
2026-05-29T13:43+0400
ամն
լոս անջելես
հայեր
մահ
ընտանիք
https://cdn.am.sputniknews.ru/img/1054/07/10540743_0:171:1600:1071_1920x0_80_0_0_4191a510cc45db3f61b87c496b36aaab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։Ոստիկանները տղամարդու, կնոջ և երկու երեխաների մարմինները (մեկը` նորածին) հայտնաբերել են տան ներսում։ Ոստիկանություն զանգահարել են հարևանները ու ասել, որ տնից կրակոցի ձայներ են լսվել։Տղամարդու ինքնությունը պարզվել է` 31-ամյա Խաժակ Բասմաջյան։ Երեխաներից մեկը 2 տարեկան տղա է, մյուսը` մի քանի օրական աղջիկ։ Կինը մոտ 30 տարեկան է։ Ըստ քննիչների` հենց նա է սպանել ընտանիքի անդամներին, իսկ հետո ինքնասպան է եղել։Կրակոցների պատճառը դեռ պարզվում է։ Հարևաններից մեկը ենթադրել է, որ կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, հնարավոր է ՝ հետծննդաբերական դեպրեսիա, բայց պաշտոնական հաստատում դեռ չկա։
ամն
լոս անջելես
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1054/07/10540743_86:0:1514:1071_1920x0_80_0_0_a69ccf293c010413d6fc16adda725af3.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, լոս անջելես, հայեր, մահ, ընտանիք
ամն, լոս անջելես, հայեր, մահ, ընտանիք
Բաժանորդագրվել
Քննիչները կարծում են, որ կրակոցները արձակել է ընտանիքի մայրը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում են ամերիկյան
լրատվամիջոցները։
Ոստիկանները տղամարդու, կնոջ և երկու երեխաների մարմինները (մեկը` նորածին) հայտնաբերել են տան ներսում։ Ոստիկանություն զանգահարել են հարևանները ու ասել, որ տնից կրակոցի ձայներ են լսվել։
Տղամարդու ինքնությունը պարզվել է` 31-ամյա Խաժակ Բասմաջյան։ Երեխաներից մեկը 2 տարեկան տղա է, մյուսը` մի քանի օրական աղջիկ։ Կինը մոտ 30 տարեկան է։ Ըստ քննիչների` հենց նա է սպանել ընտանիքի անդամներին, իսկ հետո ինքնասպան է եղել։
Կրակոցների պատճառը դեռ պարզվում է։ Հարևաններից մեկը ենթադրել է, որ կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, հնարավոր է ՝ հետծննդաբերական դեպրեսիա, բայց պաշտոնական հաստատում դեռ չկա։