Կանխել բացասական զարգացումները. ՌԴ-ից մեկնաբանել են ՀՀ-ից որոշ ապրանքների ներմուծման արգելքը

Հայաստանի ղեկավարության ընտրած ուղին վաղ թե ուշ կհանգեցնի նրան, որ հանրապետությունը չի կարողանա մնալ ԵԱՏՄ-ում. «Վեստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

«Այն ուղին, որով գործընկերներն ընթանում են, իհարկե, վաղ թե ուշ կհանգեցնի ԵԱՏՄ-ում գտնվելու անհնարինությանը»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման ռուսական արգելքները կոչված են կանխելու այդ զարգացումը։

«Հայաստանից որոշակի ապրանքների ներմուծման արգելքները նպատակ ունեն կանխելու բացասական զարգացումը։ Գյուղատնտեսության ոլորտում սահմանափակումները ՌԴ-ի համար կարևոր չեն։ Ավելի զգայուն կլինեն գազի հետ կապված հարցերը»,- ասել է նա։

Leave a comment