Աստանայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Քաղաքականություն

29.05.2026 | 12:42

Աստանայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԽ) նիստը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Միջոցառումը սկսվել է նեղ ձևաչափով հանդիպմամբ, որին մասնակցել են նաև Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ղեկավարները և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նախատեսվում է, որ նրանք կքննարկեն ԵՄ-ին Երևանի անդամակցության ծրագրերը փակ ռեժիմով։

Այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի, Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում առաջնորդները կլսեն մի շարք զեկույցներ։

Ակնկալվում է նաև, որ որոշումներ կկայացվեն Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու և Սերբիայի հետ նմանատիպ համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ բանակցություններ սկսելու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment