Հայտնի են հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցներն աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնում

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը 2027 թվականի աշխարհի առաջնությունում հանդես կգա IV A դիվիզիոնում, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։

IIHF-ի խորհուրդը թույլատրել է Հնդկաստանին և Մարոկկոյին մասնակցել հոկեյի աշխարհի առաջնությանը։ Դրանից հետո IV դիվիզիոնում հայտնվել են ութ հավաքականներ, և ֆեդերացիան որոշել է այն բաժանել երկու ենթախմբի` A և B։

Հայաստանի հավաքականը A դիվիզիոնում կմրցի Քուվեյթի, Ինդոնեզիայի և Սինգապուրի հավաքականների դեմ։ Ամենաուժեղ թիմը կբարձրանա 2028 թվականի IIIB դիվիզիոն։

Մրցաշարի անցկացման հայտ են ներկայացրել Քուվեյթն ու Ինդոնեզիան։

IV B դիվիզիոնում հանդես կգան Իրանը, Մալայզիան, Հնդկաստանը և Մարոկկոն։

Leave a comment