ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
ՀՀ վարչապետի 2026 թվականի մայիսի 22-ի, N 459-Ա որոշմամբ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանին շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչում։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։
Հիմք ընդունելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Գագիկի Թամազյանին շնորհել մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչում:
—00—ԼԱ