Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը եկեղեցուց գողություն կատարում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից մոմակալ գողանում։
Կենտրոնականի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: