Ռուսաստանում կարգելվի ևս 64,5 միլիոն շիշ հայկական «Ջերմուկի» վաճառքը

Ռուսաստանում կարգելվի ևս 64,5 միլիոն շիշ հայկական «Ջերմուկի» վաճառքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ռոսպոտրեբնադզորը» հրահանգել է «Չեստնի Զնակ» պիտակավորման համակարգի օպերատորին կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի ևս 64.5 միլիոն միավորի վաճառքը Ռուսաստանում, հայտնել է գործակալության մամուլի ծառայությունը։

Ըստ հիմնավորման՝ որոշումը պայմանավորված է պարտադիր տեխնիկական կանոնակարգերում հայտնաբերված խախտումներով։

Նշվում է, թե հայտնաբերվել է բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակից գերազանցող քանակություն։

«Ռոսպոտրեբնադզորը» կարծում է, որ խախտումը կարող է ազդել ջրի բուժիչ հատկությունների վրա և սպառողների առողջության համար վտանգ ներկայացնել։

Գործակալությունը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ սահմանափակումներ են դրվում ապրանքանիշի արտադրանքի վրա։ 2026 թվականի սկզբից ի վեր «Ռոսպոտրեբնադզորի» պահանջով «Չեստնի Զնակ» համակարգի միջոցով արդեն արգելափակվել է 38,4 միլիոն միավոր «Ջերմուկ» շշալցված ջրի վաճառքը մանրածախ ցանցերում և առցանց վաճառքում։

Leave a comment