ՓԾ տնօրենն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր․ ծառայության լավարկման նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ


ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը մայիսի 25-ին այցելել է Գեղարքունիքի մարզի հրշեջ փրկարարական ջոկատներ։


Փրկարար ծառայության տնօրենը շրջել է մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներում, ծանոթացել հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությանը, շենքային պայմաններին ու ծառայության կազմակերպման ընթացքին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


 


Արամ Ղազարյանը զրուցել է փրկարարական ծառայողների հետ, հետաքրքրվել ծառայողների առօրյայով։ Նա կարևորել է մասնագիտական պատրաստվածությունը՝ ընդգծելով շարունակական վերապատրաստումների և գործնական վարժանքների անհրաժեշտությունը։

Դիտումների քանակ4

Leave a comment