Ձերբակալվել է Նովոռոսիյսկում ուղևորատար գնացքի պայթեցում պլանավորած Կիևի գործակալը. ԱԴԾ

Բաժանորդագրվել

Կասկածյալն ինքն է ձեռք բերել պայթուցիկ նյութ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները և դրանք պահել բնակության վայրում։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ԱԴԾ Նովոռոսիյսկի աշխատակիցները երկաթուղային կայարանում ահաբեկչություն են կանխել և ձերբակալել մի ռուսաստանցու, որը կասկածվում է ուղևորատար գնացքի պայթեցման նախապատրաստման մեջ: Այս մասին հայտնել են ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից։

Հատուկ ծառայության տվյալներով՝ 1993 թվականին ծնված կասկածյալը գործել է ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ նա Telegram-ի միջոցով ինքնուրույն կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ, որից հետո հրահանգներ է ստացել ուղևորատար շարժակազմի անցման ժամանակ երկաթուղային գծերում դիվերսիա կազմակերպելու վերաբերյալ:

Կասկածյալն ինքն է ձեռք բերել պայթուցիկ նյութ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները և դրանք պահել բնակության վայրում։ Նրան ձերբակալել են երկաթուղու այն հատվածն ուսումնասիրելու ժամանակ, որը ենթադրաբար պետք է օգտագործվեր ահաբեկչություն իրականացնելու համար։

ԱԴԾ-ում ընդգծել են, որ հատուկ ծառայության աշխատակիցների ժամանակին ձեռնարկած գործողությունների շնորհիվ հաջողվել է խուսափել տուժածներից և կանխել հնարավոր նյութական վնասը:

Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով։ Հետաքննությունը վարում է ԱԴԾ Կրասնոդարի երկրամասի քննչական բաժինը։

Leave a comment