Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի նախագիծը մոտ է վերջնական հաստատմանը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով բանակցային գործընթացում ներգրավված պաշտոնյաներին։
Պարբերականի տեղեկություններով՝ ներկայում քննարկվում է հուշագրի նոր նախագիծ, որը, ըստ աղբյուրների, մոտ է երկու կողմերի հավանությանը։
Միևնույն ժամանակ, հեղինակները նշում են, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև դեռևս պահպանվում է որոշակի անորոշություն։
«Քանի որ բանակցությունները տեղի են ունեցել պակիստանցի և կատարցի միջնորդների միջոցով, այդպես էլ պարզ չի դարձել՝ արդյոք ամերիկյան և իրանական կողմերը աշխատել են նույն հուշագրի տարբերակի շուրջ, և թե իրանական կողմից կոնկրետ ով ունի համաձայնագիրը ստորագրելու լիազորություն»,- գրում է NYT-ը։