Ինչ պայմաններով է բնական գազը մատակարարվում Հայաստան. ինֆոգրաֆիկա

Բաժանորդագրվել

Հայաստանը Ռուսաստանից բնական գազ ստանում է 1000 խմ համար 177,5 դոլար գնով այն դեպքում, երբ ԵՄ-ում նույն ծավալով գազի արժեքը կազմում է 550 դոլար։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի -Sputnik. Հայաստանը Ռուսաստանից տարեկան գնում է ավելի քան 2 մլրդ խմ գազ։ Ռուսական գազը միշտ հանրապետություն է մատակարարվել շատ ավելի ցածր գներով, քան ԵՄ։

Հայաստան է մատակարարվում նաև իրանական գազ, բայց այն օգտագործվում է միայն ջերմային էլեկտրակայանների շահագործման համար։

2013 թվականին արտոնյալ գներն ամրագրվել են հայ-ռուսական համաձայնագրում, որով «Գազպրոմը» չեղարկել է Հայաստան մատակարարվող գազի 30 % տուրքը: Արդյունքում գազի գինը նվազեցվել է մինչև 189 դոլար՝ 1000 խմ դիմաց, իսկ 2015 թվականին՝ մինչև 165 դոլար։ 2016-19 թվականներին ռուսական գազի գինը կազմել է 150 դոլար, այնուհետև կրկին բարձրացել է մինչև 165 դոլար, սակայն դրա նկատմամբ սկսել են կիրառվել գազի ջերմատվության ճշգրտումներ (նորմատիվի գերազանցման դեպքում գինը բարձրանում է)։

Ներկա դրությամբ Հայաստանը Ռուսաստանից բնական գազ ստանում է 1000 խմ դիմաց 177,5 դոլար արժեքով այն դեպքում, երբ ԵՄ-ում նույն ծավալով գազի արժեքը կազմում է 550 դոլար։

Leave a comment