ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 157-ը 157-ի դիմաց

Քաղաքականություն

05.02.2026 | 16:23

Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնության են եկել 314 գերիների փոխանակման շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, գրում է Meduza-ն։

«Սա հինգ ամսվա ընթացքում առաջին նման փոխանակումն է։ Այս արդյունքին հասել են մանրամասն և արդյունավետ խաղաղության բանակցությունների միջոցով։ Չնայած դեռ շատ աշխատանք կա անելու, նման քայլերը ցույց են տալիս, որ շարունակական դիվանագիտական ​​​​ներգրավվածությունը տալիս է շոշափելի արդյունքներ և առաջ է մղում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը»,- գրել է Ուիթկոֆը X-ի միկրոբլոգում։

Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն, և «առաջիկա շաբաթներին սպասվում է հետագա առաջընթաց»։

Միաժամանակ, ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 5-ին Մոսկվան ու Կիևը գերիների փոխանակում են իրականացրել։ Ռուսաստան է վերադարձվել 157 ռազմագերի, իսկ Ուկրաինայի զինված ուժերի 157 զինծառայողներ փոխանցվել է Կիևին

Բացի այդ, Ուկրաինայից վերադարձել են Կուրսկի մարզի երեք բնակիչներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment