ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցների ցանկից հանել է 11 ֆիզիկական անձի և երկու տանկեր։
Այդ մասին փաստնում են ԱՄՆ Արտաքին ակտիվների վերահսկողության վարչության կայքում հրապարակված տվյալները։
Խոսքը, մասնավորապես, Պետդումայի նախկին պատգամավոր Չիլինգարովի, Դաշնության խորհրդի նախկին սենատորներ Լեբեդևի և Սախարովայի, ինչպես նաև LINDA և «LADY D» տանկերների մասին է։