Համացանցում տեսանյութ էր, թե ինչպես է ոստիկանը հայհոյում ու ուժգին ապտակում մի տղամարդու։
ՀՀ Քննչական կոմիտեից Araratnews-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշվում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով):
Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: