Թուրքերը սատարում են Փաշինյանին, որ հունիսի 8-ի հենց առավոտյան սեղանին դնեն նոր պահանջները

Թուրքերն ու ադրբեջանցիներն անթաքույց սատարում են Նիկոլ Փաշինյանին, որ հետո հենց հունիսի ութի առավոտյան դարակներից հանեն այն պահանջները, որոնք այսօր չեն հրապարակում, այդ թվում և անկլավների հարցը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը։

Ըստ Գեղամյանի, Հայաստանի իշխանությունները կարծում են, թե «գտնվում են Լյուքսեմբուրգի ու Ֆրանսիայի մեջտեղում» և հարցերին նայում հենց այդ տրամաբանությունից, այնինչ աշխարհագրությունը միակ բանն է, որ չի փոխվում ու այն դեռ «ապտակելու է մեզ» այս ապիկար, տգետ ու վտանգավոր քաղաքականության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment