Եվրոպական միությանն անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ԵՄ-ի հետ համագործակցության կամ առավել ևս՝ միանալու հիմքում են։ Սա ձեր ընտրությունն է, և մենք այն ամբողջությամբ կհարգենք»,- ասել է Ս. Լավրովը։