Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավի ամենամեծ քաղաքին

https://arm.sputniknews.ru/20260528/israjely-harvatsel-e-libanani-haravi-amenamets-qaghaqin-102716339.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Израиль ударил по жилым домам на юге Ливана.

Sputnik Արմենիա

Израиль ударил по жилым домам на юге Ливана.

2026-05-28T10:50+0400

true

PT0M34S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102691629_145:0:997:639_1920x0_80_0_0_34badfa876bc81f4bdc20c333a2a0662.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео, լիբանան, իսրայել, հզբոլլահ

տեսանյութեր, տեսանյութ, видео, լիբանան, իսրայել, հզբոլլահ

Բաժանորդագրվել

Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ կոչ էր արել Տյուրոսի բնակիչներին լքել իրենց տները և անցնել Զահրանի գետի մյուս կողմը։

Իսրայելի ռազմական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի բնակելի տներին։ Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ–ները։

Մասնավորապես, հարվածներից մեկը հասցվել Սաֆիեդին փողոցի շենքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու ուղղությամբ։ Տյուրոսում գրոհի է ենթարկվել նաև Իմամ Հուսեյնի շիական կրոնական համալիրը։ Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ կոչ էր արել Տյուրոսի բնակիչներին լքել իրենց տները և անցնել Զահրանի գետի մյուս կողմը։

2 օրում Իսրայելի հարվածների զոհ է դարձել 27 մարդ. Լիբանանի առողջապահության նախարարություն

Տյուրոսը Լիբանանի հարավի ամենամեծ քաղաքն է, այն երկրի կարևորագույն պատմական կենտրոններից մեկն է, որտեղ բնակվում են ինչպես մահմեդական, այնպես էլ քրիստոնեական համայնքներ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր Լիբանանում «Հզբոլլահի» դեմ հարձակումներն ուժեղացնելու և այդ խմբավորմանը «ջախջախիչ պարտություն» հասցնելու ծրագրերի մասին։

Leave a comment