ԱԳՆ-ն` Ալիևին ու Էրդողանին ՀՀ հրավիրելու մասին

Քաղաքականություն

05.02.2026 | 16:00

Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման օրվա մասին որոշումը ուղարկել են բոլոր երկրների համակարգող պաշտոնյաներին։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Factor.am-ը գերատեսչության խոսնակից հետաքրքրվեց` արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաշտոնական հրավեր ուղարկվել է Երևանում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար։ Անի Բադալյանը հայտնեց, որ միջոցառման օրվա վերաբերյալ տեղեկության փոխանցմանը սահմանված կարգով ու ժամկետում կհաջորդի պաշտոնական հրավերը:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում կանցկացվի մայիսի 4-ին։ Այդ օրը ՀՀ կառավարությունը հայտարարել է ոչ աշխատանքային։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment