ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Փաշինյանը, Մայիսի 28-ին զորահանդես իրականացնելով, խախտեց պետության գաղափարաբանության հենքը, զորահանդեսը միշտ իրականացվել է Անկախության օրը, ինչը խորհրդանշում էր անկախության պահպանումը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Արագած լեռան ֆոնին կանգնել, Ալիևին ու Էրդողանին հավատարմության երդում էր տալիս, որ մեր զինտեխնիկան ունակ չէ պաշտպանելու Հայաստանը։ «Սու 30»-ի պատմությունն է, որ նկարվեցին զենքերի ֆոնին, հետո իմացանք՝ մարտագլխիկներ չկան։ Ընտրությունից առաջ զորահանդես անելը շոու էր, նախընտրական PR ակցիա, նա կզած է, առանց Ալիևի թույլտվության զորահանդես իրականացնել չէր կարող, վաղուց հանձնարարություն կատարող է, – մեկնաբանեց Սարգսյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ