ՀՀ-ն պատրաստ է ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ. փոխվարչապետ

https://arm.sputniknews.ru/20260528/hh-n-patrast-e-eatm-shrjanakum-hamategh-ashkhatanqi-ab-i-zargacman-ughghutjamb-pvokhvarchapet–102744029.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

В эпоху ИИ стоит задача обучать не только людей, но и машины: вице-премьер Армении

Sputnik Արմենիա

В эпоху ИИ стоит задача обучать не только людей, но и машины: вице-премьер Армении

2026-05-28T20:14+0400

true

PT1M03S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102745069_229:0:1189:720_1920x0_80_0_0_a8678586e7bb7f17af881f069e63b965.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մհեր գրիգորյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, արհեստական բանականություն, видео

մհեր գրիգորյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, արհեստական բանականություն, видео

Բաժանորդագրվել

Համաշխարհային մրցակցության հաջողությունը կորոշվի ոչ թե ռեսուրսներով, այլ տնտեսության և պետական կառավարման ոլորտում նոր տեխնոլոգիաներ արագ կիրառելու ունակությամբ։ Այնուամենայնիվ, արհեստական ինտելեկտի օգտագործման համար անհրաժեշտ են հստակ իրավական շրջանակներ։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի-Sputnik. Եվրասիական միության երկրների համար կարևոր է հայտարարություն ընդունել արհեստական բանականության պատասխանատու կիրառման համատեղ սկզբունքների մասին։ Հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանում։ Այդ հայտարարության մեջ, նշել է փոխվարչապետը, կամրագրվեն ԱԲ-ի կիրառման էթիկայի ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև դրա կողմնորոշումը միության երկրների քաղաքացիների և տնտեսությունների իրական կարիքների նկատմամբ:

ԱԲ-ի կիրառման ընդլայնումը պահանջում է հստակ իրավական շրջանակների ստեղծում, ինչպես նաև որոշումների նկատմամբ մարդկային վերահսկողության պատշաճ մակարդակի պահպանում, նշել է Գրիգորյանը:

«Համոզված եմ, որ արհեստական բանականության զարգացման նկատմամբ պատասխանատու մոտեցումը թույլ կտա մեր երկրներին ձևավորել անվտանգ և մրցունակ ապագա։ Հայաստանը պատրաստ է առարկայական երկխոսության և գործնական աշխատանքի այս բնագավառի բոլոր համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ»,- ասել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը հետաքրքիր զուգահեռ է անցկացրել հայոց գրերի գյուտի և արդի տեխնոլոգիական մարտահրավերների միջև.

«5–րդ դարում հայոց այբուբենի ստեղծումը թույլ տվեց հասարակությանը սովորեցնել կարդալ ու գրել, պահպանել գիտելիքները և դրանք փոխանցել գալիք սերունդներին։ Այսօր՝ արհեստական բանականության դարաշրջանում, մեր առջև նոր խնդիր է ծառացած. ոչ միայն կրթել մարդկանց, այլև սովորեցնել մեքենաներին հասկանալ մեզ, մեր լեզուները, տեքստերն ու մշակութային ժառանգությունը»,– շարունակել է Գրիգորյանը։

ՀՀ փոխվարչապետի դիտարկմամբ՝ նոր դարաշրջանի գլխավոր ռեսուրսը շարունակում են մնալ մարդիկ՝ մեծ տվյալների (Big Data) և ալգորիթմների հետ աշխատող մասնագետները։ Հետևաբար, ըստ նրա, պետությունների հիմնական մրցակցությունը տեղափոխվում է կրթության որակի և գիտական միջավայրի դաշտ։

ԱԲ-ի ժամանակակից մոդելների և համակարգերի զարգացումը ուղղակիորեն կապված է բարձրորակ հաշվողական հզորությունների հասանելիության հետ: Այդ պատճառով տվյալների մշակման ենթակառուցվածքների զարգացումը, այդ թվում ՝ «ամպային» ձևաչափով (հեռավար սերվերներ – խմբ), Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից է, հավելել է նա։

Թվային վերափոխումը հարցեր է առաջացնում ոչ միայն արդյունավետության, աշխատանքի արտադրողականության բարձրացման, այլև պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանության գործոնի վերաբերյալ: Կարևոր է ոչ միայն ինքնուրույն ներդնել տեխնոլոգիաները, այլև ստեղծել կրթական հիմք դրանց զարգացման համար: Երկրների մրցակցային առավելությունները որոշվելու են ոչ միայն ռեսուրսային ներուժով, այլև առաջին հերթին տնտեսության և պետական կառավարման համակարգում նոր տեխնոլոգիաները ինտեգրելու կարողությամբ, հայտարարել է Գրիգորյանը:

Նշենք, որ տնտեսության թվայնացումը Ղազախստանի հայտարարած առաջնահերթություններից մեկն է, որն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում: Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ կապված թեմաներն առանցքային են դարձել նաև Աստանայում անցկացվող համաժողովում:

Leave a comment