Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա կապակցությամբ

Քաղաքականություն

28.05.2026 | 17:52

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

«Անցած տարվա ընթացքում մենք մեր հարաբերությունները բարձրացրել ենք մինչև ռազմավարական գործընկերության, որի գագաթնակետին հասավ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից Բաքվում ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմամբ։ Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ ընդլայնելով տարածաշրջանային կապը, տնտեսական կապերը և անվտանգության ոլորտում համագործակցությունը»,- ասվում է Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և անհամբեր սպասում այդ ջանքերի շրջանակում համագործակցության շարունակմանը:

«Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության խորացմանը գալիք տարում և ապագայում»,- ասվում է  հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբիոն այցելել էր Երևան, մի շարք փաստաթղթեր էին ստորագրվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment