Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը զգալի կնվազեցնի ԵԱՏՄ–ում փոխադրումների արժեքը

https://arm.sputniknews.ru/20260528/elektrvonajin-pastatghtashrjanarutjuny-zgali-knvazecni-eatmum-pvokhadrumneri-arzheqy-102741859.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102741068_202:0:1551:1012_1920x0_80_0_0_9033be75b796750de3517f3e512b241b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), բեռնափոխադրում, վիտտորիա իդրիսովա

եվրասիական տնտեսական միություն (եատմ), բեռնափոխադրում, վիտտորիա իդրիսովա

Բաժանորդագրվել

2022 թվականից հետո ԵԱՏՄ երկրները կարողացել են կարգավորել այլընտրանքային առևտրային երթուղիներ, այժմ անհրաժեշտ է եվրասիական հնգյակի երկրների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման հաշվին դրանք դարձնել առավելագույնս անխափան։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը թույլ կտա 10-20%-ով կրճատել ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների ժամանակը և արժեքը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնի միացմամբ Մոսկվա-Աստանա-Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց ՌԴ տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի Համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Վիտտորիա Իդրիսովան։

Փաստաթղթերի ստուգմամբ պայմանավորված՝ ԵԱՏՄ մի երկրից մյուսը տեղափոխվող բեռնատար տրանսպորտը ժամանակ է ծախսում սահմաններին, ինչը, բնականաբար, մեծացնում է ֆինանսական ծախսերը։ Իդրիսովայի խոսքով՝ առաքվող բեռների մասին տեղեկությունների էլեկտրոնային փոխանակումը զգալիորեն կկրճատի սպասման ժամանակը, ինչը կարևոր է նաև շուտ փչացող մթերքի համար։

Նա նշեց, որ 2022 թվականից և արևմտյան պատժամիջոցների կիրառումից հետո ԵԱՏՄ երկրները կարողացել են կառուցել այլընտրանքային առևտրային երթուղիներ և կոոպերացիոն արտադրություն։

«Եվրասիական միությունն ապացուցել է, որ կարող է աշխատել նաև ոչ ստանդարտ պայմաններում, ընդ որում՝ ոչ թե նվազեցնելով, այլ նույնիսկ բարձրացնելով զարգացման տեմպերը», – ընդգծեց Իդրիսովան։

Նա նշեց, որ ԵԱՏՄ անդամակցությունը բարձրացնում է միության երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը տարեկան 3-10%-ի չափով, այդ թվում՝ փոխադարձ առեւտրի աճի շնորհիվ։ Միության գոյության 10 տարվա ընթացքում այն կրկնապատկվել է (2025 թվականի արդյունքներով կազմելով 95,1 մլրդ դոլար-խմբ.):

Հիշեցնենք, որ մուլտիմոդալ փոխադրումների համար նախատեսված էլեկտրոնային բեռնագրերը (իրականացվում են ըստ տրանսպորտի տեսակների) Ռուսաստանում գործարկվեցին 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ապրիլի վերջին ԵԱՏՄ երկրները պայմանավորվեցին միության ամբողջ տարածքում փորձարկել էլեկտրոնային բեռնագրերի այս տեսակը։ Դրանց կիրառմամբ փորձնական փոխադրումները պետք է անցկացվեն 2026 թվականի առաջին կիսամյակում։

Մուլտիմոդալ փոխադրումների ուղղությամբ շարունակում ենք աշխատանքը Հայաստանի հետ. ԵՏՀ նախարար

Leave a comment