ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը հիշեցնում է նախընտրական աջակցություն․ Շոյգու
Սերգեյ Շոյգուն անդրադարձել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրին՝ նշելով, որ այն ավելի շատ հիշեցնում է նախընտրական աջակցություն կամ քարոզարշավային քայլ։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, պատասխանելով Интерфакс-ի հարցին, ասել է, որ փաստաթուղթն այս փուլում դժվար է գնահատել, քանի որ այն չի պարունակում հստակ մանրամասներ։
Նրա խոսքով՝ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը պետք է ներառի կոնկրետ և մանրամասն մշակված ուղղություններ, մինչդեռ ներկայում նման բաղադրիչներ դեռևս տեսանելի չեն։