ԱՄՆ Արդարադատության նախարարությունը քրեական հետաքննություն է սկսել գրող և լրագրող Էլիզաբեթ Ջին Քերոլի նկատմամբ, որը նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ:
Հետաքննությունը կենտրոնանում է այն բանի վրա, թե արդյոք գրողը կեղծ վկայություն է տվել Թրամփի դեմ երկու դատական գործընթացների ժամանակ։ ԱՄՆ նախագահը պարտվել է երկու դեպքում էլ։ Մեկում Քերոլը ստացել է 5 միլիոն դոլար, իսկ մյուսում՝ 83 միլիոն դոլար։ Թրամփը բողոքարկել է որոշումը, սակայն դատարանը բողոքարկումը հետաձգել է 12 անգամ։
Հետաքննությունը սկսվել է 82-ամյա Քերոլի երդվյալ ցուցմունքից հետո, որը նա տվել է 2022 թվականին։ Այդ ժամանակ նա պնդել էր, որ դատական գործընթացի համար արտաքին ֆինանսավորում չի ստացել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ միլիարդատեր Ռեյդ Հոֆմանը վճարել է դատական ծախսերի մի մասը։
CNN-ը նշել է, որ այս հետաքննությունը գերատեսչության՝ Թրամփի պահանջները կատարելու և նրա վաղեմի անձնական թշնամիներին պատասխանատվության ենթարկելու վերջին փորձն է։ Ավելի վաղ նախարարությունը պնդել էր նախագահի «հակադարձության արշավն» արագացնելու վրա, սակայն այդ ժամանակից ի վեր հարուցված գործերը խիստ քննադատության են ենթարկվել և, ըստ հեռուստաալիքի, կբողոքարկվեն դատարանում։
Սա միակ գործը չէ, որը վերաբերում է ամերիկացի նախագահին։ 2023 թվականին Մանհեթենի երդվյալ ատենակալների մեծ ժյուրին քվեարկել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին՝ պոռնոաստղ Սթորմի Դանիելսին վճարումներ կատարելու գործով։ Թրամփին նրան վճարել էր իրենց սիրավեպի մասին լռելու համար։ Ավելի ուշ Թրամփը այս որոշումն անվանել էր «քաղաքական հետապնդում և ընտրություններին միջամտություն պատմության մեջ ամենաբարձր մակարդակով»։
Նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դանիելսն ինքը հայտարարել էր, որ Թրամփն արժանի չէ քրեական պատժի 2016 թվականի ընտրություններից առաջ իրեն վճարած 130,000 դոլարի համար։