https://arm.sputniknews.ru/20260528/italakan-biznesy-hetaqrqrvats-e-eatm-i-het-kvovoperacivon-nakhagtservov-imanaliev-102733284.html
Իտալական բիզնեսը հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ կոոպերացիոն նախագծերով․ Իմանալիև
Իտալական բիզնեսը հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ կոոպերացիոն նախագծերով․ Իմանալիև
Sputnik Արմենիա
Իտալացի գործարարների մեծ մասն այս կամ այն չափով կարողացել է պահպանել իր բիզնեսը ԵԱՏՄ երկրներում, նույնիսկ արևմտյան պատժամիջոցների ֆոնին: 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T16:30+0400
2026-05-28T16:30+0400
2026-05-28T16:30+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
իտալիա
բիզնես
դանիար իմանալիև
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102730789_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8bf01e982b2960ed7b5f6d80b6e02b1b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Վերջին 2-3 տարիներին աճում են ԵԱՏՄ երկրների փոխգործակցության ծավալները Իտալիայից ժամանած գործարարների հետ։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Աստանա-Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Դանիար Իմանալիևը։Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում աշխատանքներ են տարվում փոխգործակցության աշխարհագրությունը ինչպես գլոբալ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային հարթակներում ընդլայնելու ուղղությամբ: Իտալական բիզնեսից առաջարկը ԵՏՀ–ում ստացվել է մոտ 2 տարի առաջ Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատի միջնորդությամբ։Խորանում է ԵԱՏՄ առևտուրը չինացի գործընկերների հետ, այդ թվում՝ ՀՀ–ի և ՉԺՀ–ի միջև. Սագինտաև«Իտալական կողմից միանշանակ դրական ազդակներ ենք ստացել գործարար շրջանակների հետ փոխգործակցության հետագա պահպանման շահագրգռվածության մասին։ Ինչպես նշում է Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատը, գործարարների մեծ մասն այս կամ այն կերպ կարողացել է պահպանել իր ծավալները։ Ավելին` վերջին 2-3 տարում նրանք ավելացրել են ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և ներդրումների ծավալները։ Նրանք նաև հետաքրքրված են կոոպերացիոն նախագծերով, որտեղ իրենք կարող են ներկայացված լինել միության մակարդակով մեր կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիական ներդրումային ծրագրերի շրջանակում»,-նշեց Իմանալիևը Եվրասիական տնտեսական համաժողով-2026–ի շրջանակում կայացած տեսակամրջի ժամանակ։Նա նշեց, որ այսօր իտալական բիզնեսը ներկա է ԵԱՏՄ-ի էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, արտադրության պարենային ապրանքների շուկաներում։ Իտալացի ձեռնարկատերերը բաց են նաև մեխանիկական ճարտարագիտության և հումքի ու գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման սարքավորումների ոլորտում ակտիվ համագործակցության համար:Այսօր Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական 5-րդ համաժողովը, որը առանցքային գործարար իրադարձություն է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը միավորող Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար: Համաժողովը, որը կտևի մինչև մայիսի 29-ը, նվիրված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որն անցկացվում է անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Ակնկալվում է, որ համաժողովի աշխատանքներին կմասնակցեն 44 երկրների գրեթե 3000 պատվիրակներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ:ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը մինչև 2030 թվականը կարող է աճել մինչև 30 տոկոս
իտալիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102730789_262:0:1702:1080_1920x0_80_0_0_0bc1d5e9c064c82ed0a8cac4822982bb.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), իտալիա, բիզնես, դանիար իմանալիև, տեսանյութ, տեսանյութեր, видео
եվրասիական տնտեսական միություն (եատմ), իտալիա, բիզնես, դանիար իմանալիև, տեսանյութ, տեսանյութեր, видео
Իտալացի գործարարների մեծ մասն այս կամ այն չափով կարողացել է պահպանել իր բիզնեսը ԵԱՏՄ երկրներում, նույնիսկ արևմտյան պատժամիջոցների ֆոնին:
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Վերջին 2-3 տարիներին աճում են ԵԱՏՄ երկրների փոխգործակցության ծավալները Իտալիայից ժամանած գործարարների հետ։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Աստանա-Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Դանիար Իմանալիևը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում աշխատանքներ են տարվում փոխգործակցության աշխարհագրությունը ինչպես գլոբալ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային հարթակներում ընդլայնելու ուղղությամբ: Իտալական բիզնեսից առաջարկը ԵՏՀ–ում ստացվել է մոտ 2 տարի առաջ Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատի միջնորդությամբ։
«Իտալական կողմից միանշանակ դրական ազդակներ ենք ստացել գործարար շրջանակների հետ փոխգործակցության հետագա պահպանման շահագրգռվածության մասին։ Ինչպես նշում է Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատը, գործարարների մեծ մասն այս կամ այն կերպ կարողացել է պահպանել իր ծավալները։ Ավելին` վերջին 2-3 տարում նրանք ավելացրել են ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և ներդրումների ծավալները։ Նրանք նաև հետաքրքրված են կոոպերացիոն նախագծերով, որտեղ իրենք կարող են ներկայացված լինել միության մակարդակով մեր կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիական ներդրումային ծրագրերի շրջանակում»,-նշեց Իմանալիևը Եվրասիական տնտեսական համաժողով-2026–ի շրջանակում կայացած տեսակամրջի ժամանակ։
Նա նշեց, որ այսօր իտալական բիզնեսը ներկա է ԵԱՏՄ-ի էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, արտադրության պարենային ապրանքների շուկաներում։ Իտալացի ձեռնարկատերերը բաց են նաև մեխանիկական ճարտարագիտության և հումքի ու գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման սարքավորումների ոլորտում ակտիվ համագործակցության համար:
Այսօր Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական 5-րդ համաժողովը, որը առանցքային գործարար իրադարձություն է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը միավորող Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար: Համաժողովը, որը կտևի մինչև մայիսի 29-ը, նվիրված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որն անցկացվում է անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Ակնկալվում է, որ համաժողովի աշխատանքներին կմասնակցեն 44 երկրների գրեթե 3000 պատվիրակներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ: