Փաշինյանի առաջարկով 4 զինվորական գեներալ–մայորի կոչում է ստացել

Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանը, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը ստացել են գեներալ–մայորի կոչում։

ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Leave a comment