ՌԴ-ն մայիսի 30-ից սահմանափակելու է ՀՀ-ից մրգերի և բանջարեղենի ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը (Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից և արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը։ Այս մասին հայտարարել է Ռոսսելխոզնադզորը իր պաշտոնական կայքում։

«Որոշումը կայացվել է հայկական մրգերի և բանջարեղենի Ռուսաստան մատակարարման ոլորտում խախտումների թվի աճով պայմանավորված և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի բուսասանիտարական կարգավիճակի համար։

Ավելին, Հայաստանի իրավասու մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ նախկինում հայտնաբերված խախտումների վերաբերյալ»,-հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 21-ից 27-ը հայկական ձեռնարկություններում ստուգում է անցկացրել: Ստուգման ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ ջերմոցային համալիրներում ԵԱՏՄ անդամ պետությունների համար նախատեսված կարանտինային հարմարությունների առկայությունը, ինչը հաստատվում է հայկական մրգերի և բանջարեղենի ներմուծման ընթացքում այդ խախտումների համակարգված հայտնաբերմամբ՝ 2026 թվականին 181 դեպքով։

Leave a comment