Եթե Փաշինյանը կարծում է, թե Հայաստանը հարստանալու է, թող ապահովի. Սերգեյ Լավրով

Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանի «հարստանալու» ծրագրերի մասին, ապա թող ապահովի դա։ Այս մասին «Վեստի» տեղեկատվական համակարգին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ես չեմ կարող մեկնաբանել Հայաստանի ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա կարծում է, որ Հայաստանը հարստանալու է, թող ապահովի»,- հայտարարել է Լավրովը։

Նշենք, որ նախօրեին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ երկրին չեն վախեցնում հումքի բարձր գները Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում, քանի որ Հանրապետությունը նախատեսում է հարստանալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment