Եթե ​​Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը կհարստանա, թող ապահովի․ Լավրով

Քաղաքականություն

28.05.2026 | 15:02

Եթե ​​ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանի «հարստանալու»  ծրագրերի մասին, ապա թող ապահովի դա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Վեստի»-ին տված հարցազրույցում։

Գառնիում նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի վախենում բարձր գներից, քանի որ երկիրը ծրագրում է հարստանալ։

«Ես չեմ կարող մեկնաբանել ՀՀ ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա կարծում է, որ կհարստանա, թող ապահովի դա»,- ասել է Լավրովը։

ՌուսաստանիԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի հնարավոր դադարեցման մասին, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցության գործընթացը։

Փաշինյանի խոսքով՝ «անտրամաբանական է Հայաստանին վախեցնել բարձր գներով», քանի որ երկիրը պետք է այնքան զարգանա ու հարստանա, որ գազի գներն այլևս ծանր բեռ չլինեն քաղաքացիների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment