Քաղաքականություն
28.05.2026 | 15:03
«Օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է ինքը Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակում»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի մասին։
Վարչապետը ևս մեկ անգամ պնդեց՝ ԲՀԿ-ի առաջնորդը գործակալ է։ Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը ուղիղ դիմեց Ծառուկյանին։
«Մի հատ խելքդ գլուխդ հավաքի՛ր։ Հլը մի հատ քեզ հաշի՛վ տուր՝ դու ո՞վ ես ընդհանրապես և ո՞ւմ հետ ես խոսում, հանցագո՛րծ։ Քեզնով էլ կզբաղվենք։ Ծառուկյա՛ն, գնա պատրաստվի՛ր՝ «Արարատցեմենտը» պետականացնում ենք, և այդ հանցավոր գործարքի համար դու խիստ պատասխանատվություն ես կրելու Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվի՛ր, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։
Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի՛ր, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։