Լավրովը հայտարարել է, որ մեր երկրների հանրային տիրույթում չպետք է գերիշխի անվստահություն և թշնամանք սերմանող նարատիվը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մեր երկրների հանրային տիրույթում չպետք է գերիշխի անվստահություն և թշնամանք սերմանող նարատիվը։
«Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից կամ ՀԱՊԿ-ի կողմից բխող գոյաբանական սպառնալիքի մասին», — ասել է Լավրովը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։
Լավրովը նույն համատեքստում նշել է նաև «մեր ընդհանուր պատմությունը, այդ թվում՝ խորհրդային շրջանը, կասկածի տակ դնելու փորձերը»։