https://arm.sputniknews.ru/20260528/ete-pashinjany-havatum-e-vor-hajastany-kharstana-tvogh-apahvovi-da-lavrvov-102724291.html
Եթե Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ապահովի դա. Լավրով
Եթե Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ապահովի դա. Լավրով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Փաշինյանը Ռուսաստանին ակնարկել էր, թե անտրամաբանական է Հայաստանին սպառնալ գների թանկացմամբ։ 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T14:40+0400
2026-05-28T14:40+0400
2026-05-28T14:49+0400
սերգեյ լավրով
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244561_0:54:900:560_1920x0_80_0_0_ed9de03d6d5d6b29c157cc14cd640f70.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանը հարստացնելու ծրագրերի մասին, թող ապահովի դա։ «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։Նշենք, որ մայիսի 27–ին Գառնիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ անտրամաբանական է Հայաստանին սպառնալ գների թանկացմամբ (նա ակնարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման հետևանքով գազի գնի հնարավոր բարձրացումը. խմբ.), քանի որ նման սպառնալիքին կա պատասխան` Հայաստանը շատ ավելի փող կունենա, որ դա շատ թանկ չթվա։ Նա ընդգծել էր, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է լինելու, այլ միլիարդների ու տրիլիոնների երկիր։ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի հնարավոր դադարեցման մասին, եթե Երևանը միանա Եվրամիությանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244561_49:0:849:600_1920x0_80_0_0_6aae6bea9c9d49ab5f388a2925780af1.jpg.webp
սերգեյ լավրով, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
սերգեյ լավրով, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Ավելի վաղ Փաշինյանը Ռուսաստանին ակնարկել էր, թե անտրամաբանական է Հայաստանին սպառնալ գների թանկացմամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանը հարստացնելու ծրագրերի մասին, թող ապահովի դա։ «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես չեմ կարող մեկնաբանել ՀՀ ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ապահովի դա», – ասել է Լավրովը։
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի հնարավոր դադարեցման մասին, եթե Երևանը միանա Եվրամիությանը։