Խորհուրդ եմ տալիս` ձեզ դատի տան, որ ձեր լեզվի չափը իմանաք. Փաշինյանը` Վահե Մակարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

28.05.2026 | 14:18

«Պարոն Մակարյան, ես կարծում եմ, որ Դուք բավարար հիմք ստեղծեցիք, որ ահագին մարդ Ձեզ դատի տա՝ և՛ պատվի, և՛ արժանապատվության հայցով։ Եվ ես խորհուրդ եմ տալիս, որ Ձեզ ուղղակի դատի տան, որպեսզի Դուք Ձեր լեզվի չափը իմանաք, որովհետև այն մարդիկ, որոնց մասին խոսում եք, իրենք Ձեզ դատի կտան։ Եվ ես արժանապատիվ չեմ համարում Ձեր հարցին պատասխանելը»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան Վահե Մակարյանի հարցի, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ավելի վաղ Մակարյանը հարց էր ուղղել վարչապետին, նշել, թե ինչպես են իր մասին խոսում մարդիկ։

«Ու ես մտածում եմ՝ լավ, եթե ես գնամ Ձեզ (բոլոր լավ արածների համատեքստում) ձայն տամ, ես էլ եմ այդ նույն որակի մարդկանց հետ նույն շարքին դասվելու, ես էլ եմ Ձեզ ձայն տվող համարվելու։ Ես էլ մի քիչ վատ եմ զգում դրանից։ Հիմա այսքանից հետո Դուք Ձեզ ձայն կտայի՞ք»,- ,մասնավորապես նշել էր նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment