Ղարաբաղի այսպես կոչված պսևդոէլիտային արմատախիլ եմ անելու ՀՀ-ից․ Փաշինյան

Ղարաբաղի այսպես կոչված պսևդոէլիտային արմատախիլ եմ անելու ՀՀ-ից․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ԼՂ պսևդոէլիտան փախել է՝ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, հիմա էլ եկել ուզում են ՀՀ ժողովրդին կրկին ներքաշել պատերազմի մեջ։ Ես ասել եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված պսևդոէլիտային արմատախիլ եմ անելու ՀՀ-ից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաև նշեց․ «Հասուն տղամարդիկ, որ այսօր եկել ասում են Ղարաբաղի հարցը, ինչ որ բաներ են պատմում, իրենք որտեղ են եղել, իրենք բացի փախչելուց ուրիշ ինչով են զբաղվել, ոչ մի բանով։ Իմ որդու մոտ արկից խրամատում իր ծառայակիցները զոհվել են, իմ ընտանիքը եղել է Ղարաբաղում և դա դարձել է շատ քննարկումների առարկա։ Նրանք շարունակել են Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում պահել, դա ունեցել է մի նպատակ՝ ՀՀ պետականությունը ծնկի բերել՝ Մեղրիով միջանցք տալուց  հետո, մենք այդ բոլոր պլանները ձախողել ենք։ Քոչարյանի գլխավորությամբ Մեղրին և Սյունիքը հանձնելու պլան է եղել, դրա համար է տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ը, հպարտ եմ, որ դա խափանել եմ»։

Leave a comment