Փաշինյանը կրկին խոսեց ՀՀ–ՌԴ հարաբերությունների և գազի գնի մասին

https://arm.sputniknews.ru/20260528/pashinjany-krkin-khvosec-hhrd-haraberutjunneri-ev-gazi-gni-masin-102720272.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102713640_143:0:2418:1706_1920x0_80_0_0_e111137f98052e058195d9208430ef65.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, գազ

նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, գազ

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը պնդում է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի ունեցած լծակները կարող է օգտագործել խնդիրների լուծման համար։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները դրական տրանսֆորմացիայի փուլում են, և երկու երկրների ղեկավարների միջև ևս վստահելի հարաբերություններ են հաստատված։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես Ռուսաստանի նախագահի և կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ, և առաջին անգամը չէ, երբ հարցեր են ծագում, որ պարզաբանման կարիք ունեն»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր փոփոխության հարցին։

Մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։

«Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որ պլեճի կամ ծիպուլի հույսին է, և երբ որ հանկարծ լուր տարածվի, թե կարտոշկի գինը 5 դրամով բարձրանում ա, ժողովրդի ճնշումը բարձրանում ա։ ՀՀ-ն այլև հազարների ու տասնյակ հազարների երկիր չի, ՀՀ-ն միլիարդների ու տրիլիոնների երկիր ա»,- հայտարարեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է 2013թ․ համաձայնագրին (որով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը, խմբ․), ըստ Փաշինյանի՝ այս ընթացքում բազմաթիվ գործընթացներ են եղել, որոնց մասին քաղաքացիները տեղյակ չեն էլ եղել ու դա չեն էլ զգացել, քանի որ աշխատանքային կարգով լուծումներ գտնվել են։ Վստահ է, որ այս անգամ էլ են լուծումներ գտնվելու։

«Ինչու՞ եմ վստահ։ Որովհետև ես միակ պաշտոնյան եմ, որ ԵԱՏՄ և՛ միջկառավարական խորհրդի, և՛ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է։ Ես ուզում եմ, որ մենք պատկերացնենք էս լծակի մասշտաբն ու դրա ընձեռած հնարավորությունները։ Կարծում եմ, որ էս լծակները մեզ հնարավորություն կտան կոնստրուկտիվ երկխոսության ճանապարհով գտնել բոլոր հարցերի լուծումները»,- հայտարարեց Փաշինյանը։

Վստահեցրեց՝ ՀՀ տնտեսությանը ոչինչ չի սպառնում, փոխարենը սպասվում են միլիարդների ներդրումներ։

Leave a comment