Փաշինյանը ևս մեկ հայց է ներկայացնելու Սամվել Կարապետյանի կամ «Ուժեղ Հայաստանի» դեմ

https://arm.sputniknews.ru/20260528/pashinjany-evs-mek-hajc-e-nerkajacnelu-samvel-karapetjani-kam-uzhegh-hajastani-dem-102715210.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102713662_143:0:2418:1706_1920x0_80_0_0_d67ddfd4b3fab2eae5056012f99ac7e9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ուժեղ հայաստան» կուսակցություն, սամվել կարապետյան, հայց, նիկոլ փաշինյան

«ուժեղ հայաստան» կուսակցություն, սամվել կարապետյան, հայց, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Փաշինյանը չէր բացառել, որ ադրբեջանցիները կարող են Հայաստան գալ, և հայերն էլ կարող են Ադրբեջան գնալ որպես զբոսաշրջիկներ։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ևս մեկ հայց ներկայացնել Սամվել Կարապետյանի կամ «Ուժեղ Հայաստանի» դեմ։

«Եվս մի դատական հայց եմ ներկայացնելու․ հեղինակը կա՛մ կուսակցությունն էր, կա՛մ անձ էր, որովհետև երեկ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հայտարարել են, որ ես հաստատել եմ, թե 300 հազար ադրբեջանցի է գալու կամ վերաբնակեցվելու Հայաստանում։ Ակնհայտ է, որ 3-րդ ներողությունը պետք է խնդրի Սամվել Կարապետյանը»,- հայտարարեց Փաշինյանը։

Նշենք, որ մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով «հայերի՝ Ադրբեջան գնալու և ադրբեջանցիների՝ Հայաստան գալու» մասին հարցին, ասել էր, թե խոսքը կարող է լինել որպես զբոսաշրջիկ գալու մասին։

«Խաղաղություն է, և X պահին նաև այդ կետն է հասնելու»,- ասաց Փաշինյանը։

Հավելեց, թե Հայաստան-Ադրբեջան բանակցություններում 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեմա չի էլ եղել։

Դրանից հետո «Ուժեղ Հայաստանը» գրառում արեց՝ նշելով, թե մայիսի 21-ին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ ադրբեջանցի չի գալու Հայաստան, հիմա արդեն հայտարարում է, որ ադրբեջանցիներ գալու են իբրև թե «զբոսաշրջիկի» կարգավիճակով։

«Նա կարծում է, թե հայ ժողովուրդը միամիտ է։ Մի կողմից նա ժողովրդին վախեցնում է պատերազմով և ռազմական շքերթ կազմակերպում, մյուս կողմից՝ ժողովրդի թիկունքում նախապատրաստում է ադրբեջանցիների «ռազմական զբոսաշրջությունը» Հայաստանում։ Դուք կարող եք կանխել 300,000 ադրբեջանցու մուտքը Հայաստան»,- նշված էր կուսակցության գրառման մեջ։

Leave a comment