Ուկրաինայի ԶՈւ–ն Խերսոնում մանկական խաղահրապարակի է հարվածել. կա զոհ

https://arm.sputniknews.ru/20260528/ukrainaji-zun-khersvonum-mankakan-khaghahraparaki-e-harvatsel-ka-zvoh-102713774.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98929289_0:4:1280:964_1920x0_80_0_0_fcd0d8612a8923292ecf5e6aa5a0c051.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խերսոն, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, պատերազմ

խերսոն, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Մարզպետը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը գիտակցված սադրանք է որակել՝ նշելով, որ յուրաքանչյուր հանցագործության համար պատասխան են տալու։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը իրենց հսկողության տակ գտնվող Խերսոնում մանկական խաղահրապարակի են հարվածել, տղամարդ է զոհվել, նրա կինն ու երկու փոքր երեխաները վիրավորվել են, հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։

«Կիևը արյունալի սադրանք է կազմակերպել Խերսոնում՝ Ստարոբելսկի ողբերգությունից հետո զայրույթը ճնշելու համար: Կիևի հանցագործ ռեժիմը հերթական կեղտոտ սադրանքն է իրականացրել: Խերսոնում մանկական խաղահրապարակի են հարվածել: Տղամարդ է մահացել, նրա կինն ու երկու փոքր երեխաները վիրավորվել են», – գրել է Սալդոն Telegram-ում:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նման հանցագործության համար պատասխան պետք է տրվի։

«Պաշտոնապես հայտարարում եմ. սա գիտակցված սադրանք է: Կիևին պետք էր նվազեցնել հասարակության վրդովմունքը Ստարոբելսկում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ երիտասարդներ, ուսանողներ են զոհվել: Մի արյունալի հանցագործությունը նրանք փորձում են քողարկել մյուսով: Նման յուրաքանչյուր հանցագործության համար պատասխան են տալու։ Զոհերի, վիրավոր երեխաների, այն վախի համար, որ բերում են խաղաղ ընտանիքներին», – հայտարարել է մարզպետը:

Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ–ների օգնությամբ գրոհել են Ստարոբելսկում Լուգանսկի պետական ​​մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքն ու քոլեջի հանրակացարանը։ Հարվածի պահին հինգհարկանի հանրակացարանի շենքում, որը փլվել է մինչև երկրորդ հարկ, 14-18 տարեկան 86 երեխա է եղել։ Տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել։ Ահաբեկչության մասին գործ է հարուցվել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ստարոբելսկում քոլեջի հանրակացարանի վրա։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը` ուսումնական հաստատության վրա հարձակումը պատահական չի եղել՝ 16 անօդաչուներ երեք ալիքով գրոհել են միևնույն վայրը։ Նա ռուսաստանցի դիվանագետներին հանձնարարել է միջազգային հանրությանը տեղեկացնել ԼԺՀ-ում Կիևի ռեժիմի հանցագործության մասին։ Պուտինը նաև ընդգծել է, որ հնարավոր չէ սահմանափակվել ԱԳՆ-ի հայտարարություններով։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Leave a comment