700 000 դրամ աշխատավարձ, 5 մլն պարգևավճար և բնակարանային աջակցություն. Փաշինյանը` զինծառայողների պայմանների բարելավման ծրագրերի մասին

700 000 դրամ աշխատավարձ, 5 մլն պարգևավճար և բնակարանային աջակցություն. Փաշինյանը` զինծառայողների պայմանների բարելավման ծրագրերի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին ելույթ է ունեցել՝ ներկայացնելով զինվորականների սոցիալական և ֆինանսական պայմանների բարելավմանն ուղղված քայլերը։

«Այսօր Հայաստանում 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի զինծառայողներ կան, և կամավոր ատեստավորման շրջափուլերի միջոցով վարձատրությունների ավելացման այս գործընթացը լինելու է շարունակական։ 

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները պայմանագրային հնգամյակը ավարտելուց հետո կստանան նաև լրացուցիչ 5 միլիոն դրամ պարգևավճար: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, որ այսօր ուսումնառության ընթացքում ստանում են մինչև 175 հազար դրամ կրթաթոշակ, ռազմաուսումնական հաստատությունը հաջողությամբ ավարտելուց և սպայական նշանակում ստանալուց հետո Երևանի գներով հաշվարկված բնակարանի գնման վկայագրեր կստանան Կառավարության կողմից»,– ներկայացրել է նա:

Ելույթի ավարտին վարչապետը հայտարարել է նաև Պաշտպանության նախարարության բնակարանային հերթացուցակում 2000-ականների սկզբից հերթագրված շուրջ 2850 ընտանիքների բնակարանային խնդիրը առաջիկա 4 տարում լուծելու Կառավարության որոշման մասին՝ ընդգծելով, որ այս ամենը արվում է զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը բարելավելու նպատակով:

«Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան: Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Leave a comment