Փաշինյանին աջակցություն հայտնելով` Թրամփը բացեիբաց խոսեց ԱՄՆ նպատակների մասին. ամերիկագետ

https://arm.sputniknews.ru/20260528/pashinjanin-ajakcutjun-hajtnelvov-trampy-baceibac-asac-amn-npatakneri-masin-amerikaget-102705552.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94579301_62:0:1050:741_1920x0_80_0_0_10291afe10546edaa8d91f99f79334b0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քարոզարշավ, ամն, հայաստան, նիկոլ փաշինյան, դոնալդ թրամփ

քարոզարշավ, ամն, հայաստան, նիկոլ փաշինյան, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը բացեիբաց ասում է, որ Հարավային Կովկասում իրենց վարչակազմի առաջնահերթությունն է Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումը TRIPP-ի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահների, որոնք որևէ այլ պետության ընտրություններին միջամտելու կամ թեկնածուին աջակցելու հարցում նուրբ և զգուշավոր էին, Թրամփն ուղիղ աջակցություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Ինչպես հայտնել ենք, Թրամփը գրել էր, որ հունիսի 7-ին ընտրություններում լիովին աջակցում է Փաշինյանին, ու որ Փաշինյանը լիարժեքորեն կիսում է իր տեսլականը Հարավային Կովկասի խաղաղության և բարգավաճման համար։

«Սա ամերիկյան քաղաքականության մեջ մինչ Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չէր։ Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու, այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցում, և նույնիսկ աջակցության դեպքում դա անում են նուրբ և անուղղակի ձևով (օրինակ՝ Օբաման կամ Բուշ կրտսերը)»,- հիշեցնում է Սարգսյանը։

Ամերիկագետի կարծիքով՝ Թրամփն այնպիսի ուղիղ աջակցություն հայտնեց, ինչպես կաներ, օրինակ, ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի դեպքում։

Շեշտում է՝ Թրամփը բացեիբաց ասում է իրենց նպատակի մասին՝ Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանում TRIPP-ի միջոցով, ինչը Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում։

Leave a comment