Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի առաջին հանրապետության հ

Սիրելի’, հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 108-րդ տարեդարձի կապակցությամբ։

Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի 1918թ. մայիսյան հերոսամարտերը դարերի ընդմիջումից հետո արդյունավորվեցին Հայոց անկախ պետականության հռչակումով և

Առաջին հանրապետությունը ծնունդ առավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության և նպատակասլացության անօրինակ դրսևորումների շնորհիվ։

Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Ապացուցեցինք, որ պետականություն ունեցող ազգն անմահ է` ինչ փորձությունների էլ, որ ենթարկվի և

մայիսի 28-ը եղավ այն լավագույն ապացույցը, որ միասնական պայքարի դեպքում մեր դեմ անզոր է ցանկացած թշնամի:

Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը փոխանցվեցին սերնդե-սերունդ։

Այս մեծ տոնի առթիվ իմ խոնարհումն եմ բերում հայ ազգի ինքության համար մարտնչած բոլոր հերոսների հիշատակներին, նրանք իրենց արյան գնով նվաճեցին այս հաղթանակը՝ ստեղծելով մի երկիր, որը կոչվեց Հայաստանի Առաջին Հանրապետություն:

Ջերմորեն ​շնորհավորում եմ բոլորիդ և տոնական այս օրը մեր երկրին ու մեր ժողովրդին մաղթում արժանապատիվ խաղաղություն և դժվարություններին դիմագրավելու կամք ու տոկունություն: Ապրենք և արարենք այնպես, որ գալիք սերունդներին թողնենք այնպիսի Հայաստան, որ մեր զավակները հպարտությամբ ու արժանապատվության զգացումով կրեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչումը:

Leave a comment