Գագիկ Ծառուկյանը բացատրել է` ինչու են իրեն ասում «դոդի Գագո»

https://arm.sputniknews.ru/20260528/gagik-tsarukjany-bacatrel-e-inchu-en-iren-asum-dvodi-gagvo-102703012.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102702329_258:0:1698:1080_1920x0_80_0_0_9bc649dde7a02075a0c6f22f910ef4ef.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ ծառուկյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, մականուն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), տեսանյութեր, տեսանյութ, видео

գագիկ ծառուկյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, մականուն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Նա հիշեցրեց, որ իրեն նաև «թագավոր» են ասում, բայց չի հասկանում, թե ինչու իշխանությունները դա չեն նշում։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Մականուն չեն ունենում են միայն նրանք, ովքեր իրենցից բան չեն ներկայացնում։ Մեկնաբանելով իրեն մականունով դիմելու` ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ ԲԿՀ–ն Հայաստանի առաջին Հանրապետության օրը` մայիսի 28-ին, քարոզարշավն անցկացնում է հերոսական քաղաք Ապարանում։ Լրագրողը հարցրեց, թե ինչու իշխանություններն անուն–ազգանունով չեն դիմում Գագիկ Ծառուկյանին, այլ միայն մականունն են նշում։

«Երևացող աշխույժ մարդիկ միշտ էլ մականուններ ունենում են, այն անձինք, որոնք իրենցից բան չեն ներկայացնում` մականուններ չունեն։ Ավելի լավ է մականուն ունենալ, քան ծածկանուն։ Ես աշխույժ ու աշխատասեր երիտասարդ եմ եղել, իմանալու համար, թե ով եմ ես` ասել են «դոդենց Գագոն ա», «դոդի Գագոն ա»։ Այդպես են ասել, քանի որ իմ ցեղում մարդիկ մեծ ամաններով են կերել, որոնք կոչվում են դոդի ամաններով։ Ի՞նչ կա դրա մեջ»,– ասաց Ծառուկյանը։

Նա հիշեցրեց, որ իրեն նաև «թագավոր» են ասում, բայց չի հասկանում, թե ինչու իշխանությունները դա չեն նշում։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Leave a comment