https://arm.sputniknews.ru/20260528/zvorahandesin-shurj-7-erkrneri-razmakan-tekhnika-e-nerkajacvats-nikvol-pashinjan-102699455.html
Զորահանդեսին շուրջ 7 երկրների ռազմական տեխնիկա է ներկայացված․ Նիկոլ Փաշինյան
Զորահանդեսին շուրջ 7 երկրների ռազմական տեխնիկա է ներկայացված․ Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ բանակն այսօր ներկայանում է նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և… 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T10:42+0400
2026-05-28T10:42+0400
2026-05-28T10:44+0400
նիկոլ փաշինյան
զորահանդես
բանակ
զենք
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102699552_0:0:1280:721_1920x0_80_0_0_8c29283ed158a56d3b3a9216bbc1d2fc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության ռազմատեխնիկական համագործակցության նոր աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Այսօր Հանրապետության հրապարակում զորահանդեսի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հավելեց, որ զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց, ըստ Փաշինյանի, վստահ քայլերն է անում։Նա հայտարարեց, որ ՀՀ-ն սերտել է բանակի պատմության դասերը, և այսօր տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը։ Փաշինյանի խոսքով` այսօր ՀՀ բանակը ներկայանում է նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102699552_142:0:1143:751_1920x0_80_0_0_7b9ab4e6ab04ef6dea8d10b515542bf9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, զորահանդես, բանակ, զենք, արցախ
նիկոլ փաշինյան, զորահանդես, բանակ, զենք, արցախ
10:42 28.05.2026 (Թարմացված է: 10:44 28.05.2026)
Բաժանորդագրվել
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ բանակն այսօր ներկայանում է նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության ռազմատեխնիկական համագործակցության նոր աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Այսօր Հանրապետության հրապարակում զորահանդեսի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միայն 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, միայն այդ համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց ՀՀ-ի համար։ Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա»,- հայտարարեց Փաշինյանը։
Հավելեց, որ զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց, ըստ Փաշինյանի, վստահ քայլերն է անում։
Նա հայտարարեց, որ ՀՀ-ն սերտել է բանակի պատմության դասերը, և այսօր տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը։ Փաշինյանի խոսքով` այսօր ՀՀ բանակը ներկայանում է նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։