Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Միլանի «Ինտերը» 2։1 հաշվով առավելության է հասել «Տորինոյի» նկատմամբ։
Խաղի 35-րդ րոպեին Անժ-Յոան Բոնին առաջ է մղել միլանցիներին, իսկ 48-րդ րոպեին, Անդի Դիուֆը կրկնապատկել է հաշիվը։ Թուրինյան ակումբի կազմում 57-րդ րոպեին աչքի է ընկել Սանդրո Կուլենովիչը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։ Նա խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 56-րդ րոպեին։
«Ինտերը» կիսաեզրափակչում կխաղա «Նապոլի»-«Կոմո» զույգի հաղթողի հետ։