Պետականությունը միայն ժառանգություն չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է՝ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ, այլև ամենօրյա պատասխանատվություն՝ պահանջող քաղաքական հասունություն, ազգային ինքնագիտակցություն և հանրային համերաշխություն։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հանրապետության օրվա առիթով հղված ուղերձում։

«Այսօր ևս Հայաստանը կանգնած է բարդ և վճռորոշ մարտահրավերների առաջ։ Մեր ինքնիշխանության ամրապնդումը, պետական ինստիտուտների կայուն զարգացումն ու անվտանգ ապագայի կառուցումը պահանջում են հավաքական պատասխանատվություն և պետական մտածողություն։ Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ամենածանր փորձությունները, երբ առաջնորդվել է միասնականության, փոխադարձ հարգանքի և ազգային համախմբման սկզբունքներով»,- նշված է ուղերձում։

Խաչատուրյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության և հանրային հասունության համար։

Leave a comment