Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300.000 ադրբեջանցի

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջի գրառումը.

Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի։ Այսօր մենք բոլորս համոզվեցինք դրա մեջ։ Ճշմարտությունն արդեն բացահայտվել է։

Մայիսի 21-ին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ ադրբեջանցի չի գալու Հայաստան, և նա դա երաշխավորում էր։ Սակայն այսօր նա արդեն հայտարարում է, որ ադրբեջանցիներ գալու են իբրև թե «զբոսաշրջիկի» կարգավիճակով։

Նա կարծում է, թե հայ ժողովուրդը միամիտ է։ Մի կողմից նա ժողովրդին վախեցնում է պատերազմով և ռազմական շքերթ կազմակերպում, մյուս կողմից՝ ժողովրդի թիկունքում նախապատրաստում է ադրբեջանցիների «ռազմական զբոսաշրջությունը» Հայաստանում։

Դուք կարող եք կանխել 300,000 ադրբեջանցու մուտքը Հայաստան։

Leave a comment